Գերմանիայում փախստականների հերթական ճամբարն են հրդեհել
Գերմանիայում անհայտ անձինք հերթական անգամ հրդեհել են փախստականների համար նախատեսված ճամբարը: Բարեբախտաբար, տուժածներ չկան: Դեպքը տեղի է ունեցել Հերստունգենում: Տեղի բնակիչներից մեկը իր շինությունը տրամադրել էր իշխանություններին՝ ներգաղթյալների համար որպես ճամբար օգտագործելու նպատակով:
Հրդեհի հետեւանքով նյութական վնասը կազմում է մոտ 25 հազար եվրո: Առաջին անգամը չէ, երբ ազգայնամոլության հողի վրա անհայտ անձինք հրդեհում են ներգաղթյալների ժամանակավոր ապաստարանները: