Փարիզի մոտակայքում 3 ավիառումբ է հայտնաբերվել
Փարիզի Սենա Սեն Դենի դեպարտամենտում` երկաթուղային կայարանից ոչ հետու, Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներից մնացած 3 ավիառումբ է հայտնաբերվել:
Ռումբերը տեղում չեզոքացնելու որոշում է կայացվել, ինչի պատճառով հազարավոր բնակիչներ տարհանվել են: Ռումբերը պարունակում են 280-ական կգ պայթուցիկ նյութ և արտադրվել են Մեծ Բրիտանիայում:
Տեղում աշխատող սակրավորները հայտնել են, որ ռումբերը տեղաշարժելը վտանգավոր է և որոշում է կայացվել դրանք տեղում չեզոքացնել: Այդ պատճառով տարածքից տարհանվել է մոտ 8 հազար մարդ: