Ստավրոպոլում հայտնաբերել են 100 կգ-ոց ավիառումբ
Ռուսաստանի Ստավրոպոլի երկրամասի Նեֆտեկումսկի շրջանում հայտնաբերվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի ավիառումբ:
Հայտնաբերված ռումբի մակերեսը պատված է եղել ժանգով, որի պատճառով ռումբի պիտակը չի հաջողվել կարդալ: Դեպքի առթիվ ոստիկանությունը սկսել է զննությունը և շրջափակել է տարածքը մարդկանց ապահովության համար:
Մոտակա ժամանակներում այն պետք է ոչնչացվի պայթուցիկ սարքերի միջոցով: