Սալոնիկում Երկրորդ աշխարհամարտի ժամանակների ավիառումբ են հայտնաբերել. քաղաքից կտարհանվի 72 հազար բնակիչ
Հունական Սալոնիկից կտարհանեն 72 հազար բնակչի: Այս մասին հայտնում է RBC-ն:
Բանն այն է, որ քաղաքում Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիների անգլիական ավիառումբ են հայտնաբերել:
Ռումբը հայտնաբերել են ավտոլցակայանում իրականացվող հողային աշխատանքների ժամանակ: Վնասազերծման աշխատանքներից առաջ 1.9 կմ շառավղով բոլոր բնակիչներին կտարհանեն: Կտարհանեն նաև Softex ճամբարի փախստականներին:
Նշվում է, որ օպերացիան 6-8 ժամ կտևի: Կդադարեցվի նաև երկաթուղային հաղղորդակցությունը:
Հայտնի է, որ գտնված ավիառումբը անգլիացիները Սալոնիկի վրա են նետել Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին՝ 1943 թվականի դեկտեմբերի 5-ին: