Մոսկվայում ավիառումբ է հայտնաբերվել
Մոսկվայի հյուսիսում՝ Խորոշեվսկի ավտոմայրուղու մոտ, շինարարական աշխատանքների ընթացքում բանվորները ավիառումբ են գտել:
Դեպքի վայր են ժամանել ոստիկանները եւ փրկարարները: Հարեւան ավտոսրահի աշխատակիցներին տարհանել են:
Տարօրինակ է, որ ավիառումբի հայտնաբերումից հետո այն չի տեղափոխվել տարածքից: Ոստիկանների խոսքով, առաջիկայում սակրավորները կզբաղվեն դրանով: