Եմենի ափերի մոտ ներգաղթյալներով նավ է խորտակվել
Եմենի ափերի մոտ ներգաղթյալներով նավ է կործանվել, որի հետևանքով զոհվել է 62 մարդ։ Ինչպես հայտնել է ՄԱԿ֊ի ներգաղթյալների հարցերով գործակալությունը, միջադեպը գրանցվել է անցած շաբաթ։ Այս մասին փոխանցում է BBC-ն։
Ըստ ՄԱԿ֊ի հատարարության՝ պատահարն 2014֊ի այդ տարածաշրջանում գրանցված ամենամաստաբային աղետն է։
Լաստանավում, ըստ գործակալության տվյալների, Սոմալիից և Եթովպիայից ժամանած ներգաղթյալներ էին։
Նշենք, որ տարեկան հազարավոր ներգաղթյալներ հույս են փափագում հասնել Եվրոպայի կամ Մերձավոր Արևելքի ափեր, սակայն նրանցից շատերը ճանապարհին մահանում են։