Բարեկարգման աշխատանքներ` նոր ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ. լուսանկարներ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, նոր ուսումնական տարվան ընդառաջ, Երևանի քաղաքապետարանի ենթակայության կրթօջախներում ընթանում են սանմաքրման, առկա մետաղական կառուցվածքների, ցանկապատերի ներկման և բարեկարգման տարաբնույթ աշխատանքներ:
Շուրջ մեկ շաբաթ առաջ սկսված գործընթացը կավարտվի օգոստոսի 30-ին: Այդ ամենի շնորհիվ կրթական հաստատությունները ուսուցիչներին, աշակերտներին և նրանց ծնողներին կդիմավորեն վերափոխված, գեղեցիկ ու ներկայանալի տեսքով:
Աշխատանքների ընթացքը վերահսկում են Երևանի քաղաքապետարանի համապատասխան վարչությունները ու վարչական շրջանների պատասխանատու բաժինները:
[b]Երևանի քաղաքապետարան[/b]