Ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ Կրթության նախարարն հանդես է եկել նոր ծրագրերի մի ամբողջ կապոցով. տեսանյութ
Ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ, Կրթության նախարարն այսօր հանդես է եկել սպասվող նորությունների ու նոր ծրագրերի մի ամբողջ կապոցով: Միջնակարգ պարտադիրը երկարում է, այսուհետև աշակերտը դժվար ու երկար դպրոցի ճամփան կհաղթահարի 12 տարի անընդմեջ, ինչու՞` կրթված աշակերտ- որակյալ քաղաքացի ուղիղ համեմատականն է անցկացնում նախարարը: Բացի այդ, վհուկների որսը սկասված է, կրկնուսույցների կայսրության վերջը սարերի ետևում չէ, էվոլուցիոն մեթոդներով Աշոտյանը խոստանում է բարելավել դպրոց-բուհ երթուղին: Եվ վերջապես մասնավոր բուհերը կարող են հանգիստ շունչ քաշել, ու` անմիջապես ձգել գոտիները:
Աղբյուրը` [url=http://www.armeniatv.am/hy/news/51230]Armeniatv.am[/url]