Դավիթ Հարությունյանը խոստացել է Արփինե Հովհաննիսյանին նշանակելու դեպքում ամբողջությամբ իր վրա վերցնել նախարարության կուրացիան. «Ժամանակ»
«Ժամանակը» գրում է. «Մեր տեղեկություններով՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանն ամենայն հավանականությամբ կնշանակվի արդարադատության նախարար:
Շրջանառվող լուրերի համաձայն, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին հանձնարարել է անձամբ զբաղվել Ա. Հովհաննիսյանի թեկնածության առաջադրմամբ, եւ հենց նա է Սերժ Սարգսյանի մոտ միջնորդել վարչապետի նախընտրած թեկնածուին՝ նրան վստահեցնելով, որ որպես ոլորտի գիտակ եւ նախկին նախարար ամբողջությամբ պատասխանատվությունը կվերցնի իր վրա եւ կզբաղվի նախարարության կուրացիայով»: