14682 դիտում
19:50 15-07-2021
Արթիկ քաղաքում տեղի ունեցավ հուշաղբյուրի բացման արարողակարգ. հուշաղբյուրը նվիրված է Արտյոմ (Տյոմ) Մեսրոպի Հովհաննիսյանին և Ռոբերտ (Ռոբ) Մեսրոպի Հովհաննիսյանին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հուլիսի 15-ին, Արթիկ քաղաքի Վարազ Սամուելյանի մշակույթի տան բակում տեղի ունեցավ հուշաղբյուրի բացման արարողակարգը։ Ներկա էին բազմաթիվ հյուրեր, զինվորականներ ու սպաներ։
Բացմանը ներկա էին նաև Շիրակի փոխմարզպետ Պ․Աբրահամյանը, Արթիկի փոխքաղաքապետ Ա․ Հարությունյանը և համայնքապետարանի աշխատակազմի ղեկավար Ա․ Գրիգորյանը։։
Մշակույթի տան տնօրինությունը իր սաների հետ միասին ելույթ ունեցան «Փառք զինվորներին» խորագրով միջոցառմանը։
Հուշաղբյուրը օրհնեց Տեր Սողոմոն քահանա Մինասյանը։
Հուշաղբյուրը նվիրված է Արտյոմ(Տյոմ) Մեսրոպի Հովհաննիսյանին և Ռոբերտ (Ռոբ) Մեսրոպի Հովհաննիսյանին։
Կրտսեր սերժանտ Արտյոմ (Տյոմ) Մեսրոպի Հովհաննիսյանը ծնվել է 11. 11. 2000թ.Արթիկ քաղաքում։ Սովորել և ավարտել է Արթիկի թիվ 5 հիմնական դպրոցը 2019թ-ի Հունվարի 17-ին զորակոչվել է բանակ ծառայել է Արցախի Հանրապետության Ասկերան քաղաքում։
2020թ-ին Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ մասնակցել է Ակնայի (Աղդամ) պաշտպանությանը։ Պատերազմի թեժ օրերին տեղափոխվել է Հադրութ, զոհվել է Հադրութի պաշտպանության ժամանակ անհավասար մարտում ԱԹՍ -ի հարվածից։ Ծառայության ընթացքում պարգևատրվել է շնորհակալագրերով։ Հետմահու պարգևատրվել է Արցախի Հանրապետության Արիության մեդալով։
ՀԱՎԵՐԺ ՓԱՌՔ ՔԵԶ, ՄԵՐ ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ
Ռոբերտ (Ռոբ) Մեսրոպի Հովհաննիսյանը ծնվել է 1999թ.18. 06 Արթիկ քաղաքում։ Սովորել և ավարտել է Արթիկի թիվ 5 հիմնական դպրոցը 2018թ-ի Հունվարին զորակոչվել է ծառայության " Ես եմ " ծրագրով։
Ծառայել է Արցախի Հանրապետության Ասկերան քաղաքում։ Մասնակցել է Ակնայի (Աղդամ) պաշտպանությանը։ Պատերազմի թեժ օրերին տեղափոխվել է Հադրութ, մասնակցել է Հադրութի պաշտպանության թեժ ու անհավասար մարտերին։ Զոհվել է Հոկտեմբերի 10- ին դիպուկահարի կրակոցից։
Ծառայության ընթացքում պարգևատրվել է մի շարք շնորհակալագրերով ,պատվոգրերով և շքանշաններով։ Հետմահու պարգևատրվել է Արցախի Հանրապետության Արիության մեդալով։
ՀԱՎԵՐԺ ՓԱՌՔ ՔԵԶ, ՄԵՐ ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ
Լուսանկարները՝ Հարություն Համբարյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 50+
50+