Մարմնի 6 հատվածներ, որտեղ կարելի է օծանելիք քսել
Հաճախ է պատահում, երբ օրվա ընթացքում մեզ թվում է, որ օծանելիքի հոտը չքացել է, ինչի հետևանքով էլ շատ կանանց մոտ առաջանում է վատ սովորություն՝ նրանք պարբերաբար իրենց վրա օծանելիք են ցանում՝ դրանով անհարմար վիճակի մեջ գցում շրջապատող մարդկանց:
Մասնագետները պնդում են, որ այդպես ճիշտ չէ, և օծանելիք պետք է քսել մարմնի հատուկ հատվածներում, որոնք ընդհանուր առմամբ վեցն են՝
1. մազերին. Byredo ապրանքանիշի հիմնադիր Բեն Գորէմը կարծում է, որ հաճախ մազերն ցանած օծանելիքի բույրը շատ երկար է պահպանվում, քան մաշկի վրա: Ուղղակի, նրա խոսքով, պետք է զգույշ լինել, քանի որ օծանելիքը սպիրտ է պարունակում, ինչը կարող է վնասել մազերը: Հետևաբար կարելի է ցանկալի արոմատների այնպիսի տեսակներ օգտագործել, որոնք կարելիէ քսել մազերին:
2 Ականջների շուրջը. Այստ հատվածում երակները մաշկին շատ մոտ են, ինչը լավ պայման է օծանելիքի ներծծման և տարածման համար:
3 Պարանոցի հետևի մասը. Սա մի փոքր կարող է տարօրինակ թվալ, բայց օծանելիքի փորձագետ Չենդլեր Բուրը վստահեցրել է, որ այս հատվածում օծանելիքը քսելու դեպքում ցնցող արդյունք է եղել. բույրը երկար պահպանվում է ու կարևոր՝ը չի ձանձրացնում շրջապատին:
4 Թևի ծալվող հատվածում (ներսից). Շատերի կարծում են, որ այս հատվածում օծանելիք քսելը ավելի արդյունավետ է, քան պարանոցի հետևի մասում:
5 ոտքերի ծալվող հատվածի հետին մասում. Վերը թվարկվածներից ամենառեալ արդյունքը այս հատվածում քսելիս է զգացվում: Առանձնահատուկն այս պարագայում այն է, որ քսելուց հետո բույրը շատ շուտ չեք զգա, այլ որոշ ժամանակ անց:
6 պորտին. այս հատվածի մասին բարձրաձայնել է դերասանուհի Լիվ Թայլերը. «Իմ հայրը՝ Սթիվեն Թայլերը այդպես միշտ է արել, նա օծանելիքը քսել է մատերին ու դրանք տարածել պորտի շուրջը»: