Ադրբեջանում դատախազը Խադիջա Իսմայլովայի համար 9 տարվա ազատազրկում է պահանջել
Այսօր Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում ալիևյան կլանի ներկայացուցիչների խոշոր կոռուպցիոն գործերի բացահայտմամբ հայտնի լրագրող Խադիջա Իսմայլովայի գործով դատալսմանը դատախազը պահանջել է 9 տարվա ազատազրկման դատապարտել լրագրողուհուն:
8 ամսից ավելի բանտում գտնվող Իսմայլովային հարկերից խուսափելու, չարախոսության, անօրինական ձեռնարկատիրություն ծավալելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու կեղծ մեղադրանքներ են առաջադրվել:
Իրավապաշտպանները նրա ձերբակալությունը կապում են լրագրողական գործունեության հետ: Իսմայլովան, ով համագործակցում էր «Ազատություն» ռադիոկայանի հետ, ձերբակալվել է 2014 թվականի դեկտեմբերի 5-ին: