Վալերի Պերմյակովի համար դատախազը ցմահ ազատազրկում է պահանջել
Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքի դաժան սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի դատավարությունն արդեն մոտենում է ավարտին:
Գյումրիի ռուսական ռազմակայանի զինծառայող Վ. Պերմյակովի համար դատախազն այսօր կայացած նիստին ցմահ ազատազրկում է պահանջել:
Նրա պաշտպան Էդուարդ Աղաջանյանը մեկ շաբաթ ժամանակ է խնդրել պաշտպանական ճառին պատրաստվելու համար:
Հիշեցնենք, որ 2015-ի հունվարի 12-ին Գյումրի քաղաքի Մյասնիկյան փողոցի սեփական տներից մեկում 102-րդ ռուսական ռազմաբազայի զինծառայող Վալերի Պավելի Պերմյակովը սպանել էր Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքին, այդ թվում՝ 1.8 տարեկան Հասմիկին և 6 ամսական Սերյոժային: