Դատախազը Մեսիի հոր համար պահանջել է 1,5 տարվա ազատազրկում
Իսպանիայում շարունակվում է դատավարությունը, որը կապված է «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսիի և նրա հոր կողմից թույլ տված հարկային խախտումների հետ:
Դատախազ Ռակել Ամադո առաջարկել է Մեսիի նկատմամբ արդարացման դատավճիռ կայացնել, իսկ ֆուտբոլիստի հոր` Խորխե Մեսիի համար պահանջել է 1,5 տարվա ազատազրկում:
Դատախազի կարծիքով, հնարավոր չէ ապացուցել, որ Մեսին տեղյակ է եղել հարկերից խուսափելու սխեմաների մասին: Մեսին ինքն է հայտարարել, որ տեղյակ չի եղել անօրինական գործողություններից: