1946 դիտում
13:42 29-09-2014
Ադրբեջանցի հայտնի հակաալիևյան լրագրողուհի Խադիջա Իսմայլովան ԵԽԽՎ-ում կխոսի Ադրբեջանում մարդու իրավունքների ոլորտի խայտառակ իրավիճակի մասին
Ստրասբուրգում բացվող ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում հոկտեմբերի 2-ին տեղի կունենան լսումներ՝ «Աննախադեպ ճնշումներ՝ Ադրբեջանում» թեմայով:
Turan Գործակալության փոխանցմամբ՝ այս լսումները նախաձեռնել են «International Media Support» և «Human rights home fund» միջազգային ոչ կառավարական կազմակերպությունները՝ Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության, Article 19-ի համագործակցությամբ: Նախաձեռնությանը աջակցել են նաև ԵԽԽՎ անդամներ Մայլիս Ռեպսը (Էստոնիա), Տինի Կոկսը (Նիդերլանդներ) և Պիտեր Օմտզիգտը (Նիդերլանդներ):
Լսումներում հանդես է գալու Ադրբեջանում հայտնի լրագրող, իրավապաշտպան, Իլհամ Ալիևի մութ գործերը բացահայտող Խադիջա Իսմայլովան, ով խոսելու է Ադրբեջանում մարդու իրավունքների ոլորտում առկա սարսափելի իրավիճակի, ԶԼՄ-ների և ոչ կառավարական կազմակերպությունների նկատմամբ իշխանությունների կողմից իրականացվող հետապնդումների ու ճնշումների մասին:
Նմանատիպ նյութեր
1755 դիտում
09:22 06-12-2014
ԵԱՀԿ-ում կոչ են արել ազատ արձակել ադրբեջանցի լրագրող Խադիջա Իսմայլովային
2585 դիտում
14:42 21-08-2015
Ադրբեջանում դատախազը Խադիջա Իսմայլովայի համար 9 տարվա ազատազրկում է պահանջել
Այս բաժնից
1432 դիտում
22:36 20-01-2025
Պուտինը շնորհավորել է Թրամփին ԱՄՆ նախագահի պաշտոնը վերստին ստանձնելու առթիվ
1087 դիտում
21:37 20-01-2025
Դոնալդ Թրամփը պաշտոնապես ստանձնեց ԱՄՆ 47-րդ նախագահի լիազորությունները
1378 դիտում
21:13 20-01-2025
Վաշինգտոնում մեկնարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը