71276 դիտում
10:08 18-08-2015
Սպանություն Երևանում. մայրը տան հյուրասենյակում հայտնաբերել է իր 25-ամյա տղայի կացնահարված դին
Այսօր՝ օգոստոսի 18-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:30-ի սահմաններում ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Մեծարենցի փողոցի թիվ 75 տանը երիտասարդ տղայի կացնահարված դի կա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե է ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Աշոտ Կարապետյանը, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ Սամվել Ասատրյանը, նույն վարչության 2-րդ վարչության պետ Ալիկ Մարգարյանը: Ժամանել է նաև ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռոման Կիրակոսյանի գլխավորությամբ:
Դեպքի մասին տեղեկությունը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիայի քննչական բաժին, որտեղից այս պահին ժամանած քննչական խումբը՝ բաժնի պետ Կարեն Թորոսյանի գլխավորությամբ դեպքի վայրում տեղազննման աշխատանքներ է կատարում:
Ոստիկաններն ու իրավապահները նշված տան հյուրասենյակում հայտնաբերել են 25-ամյա Վլադիմիր Կարապետյանի կացնահարված դին:
Փաստի առթիվ Մալաթիա-Սեբաստիայի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ սպանվածին առաջինը տեսել է մայրը, ով վաղ առավոտյան այցելել է տուն և ինքն էլ տեղեկացրել է ոստիկանությանը կատարվածի մասին:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
8331 դիտում
18:03 29-10-2015
Երևանում փրկարարները բացելով տան դուռը` հյուրասենյակում բերանքսիվայր հատակին հայտնաբերել են տան տիրոջ դին
Այս բաժնից
2077 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)