211652_close_icon
views-count8331 դիտում article-date 18:03 29-10-2015

Երևանում փրկարարները բացելով տան դուռը` հյուրասենյակում բերանքսիվայր հատակին հայտնաբերել են տան տիրոջ դին

Այսօր` հոկտեմբերի 29-ին, Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արաբկիր վարչական շրջանի Կոմիտաս 20 շենքի 67 բնակարանի բնակիչը տևական ժամանակ է` չի պատասխանում դռան և հեռախոսազանգերին և դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների միջամտությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե է ժամանել թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր ընթերականների և ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների ներկայությամբ բացելով տան դուռը` հյուրասենյակի հատակին հայտնաբերել են տան տիրոջ` 67-ամյա Հ. Մ.-ի դին` գետնին բերանքսիվայր: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն` տղամարդը հանկարծամահ է եղել: Այս պահին տեղում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի քննիչները: Մահվան հանգամանքները պարզելու նպատակով էլ քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ:

Նմանատիպ նյութեր