4938 դիտում
08:29 07-08-2015
Դատախազը քննիչին հրահանգել է Սուրիկ Խաչատրյանի եղբոր և նրա որդուն առաջադրված մեղադրանքը խստացնել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդը» գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդուց՝ Տիգրան Խաչատրյանից բացի, առաջիկայում կկալանավորվեն նաև նրա եղբայրը՝ Սեյրան Խաչատրյանը և վերջինիս որդին՝ Էյներ Խաչատրյանը: Ինչպես հայտնել էինք, մայիսի 2–ին Գորիսի Սդղլի գյոլ կոչվող տարածքում տեղի ունեցած ծեծի գործով Սեյրան և Էյներ Խաչատրյաններին ի սկզբանե մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 118 հոդվածի հատկանիշներով՝ ծեծ, և նրանք չհեռանալու ստորագրությամբ ազատ են արձակվել:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ քրգործը վերահսկող դատախազը քննիչին հրահանգել է մարզպետի եղբոր և նրա որդուն առաջադրված մեղադրանքը խստացնել, քանի որ նրանք նույնքան մեղավորություն ունեն, որքան գործով մյուս երեք կալանավորվածները: Քննիչն այդ որոշումը վերադասության կարգով բողոքարկել է: Սակայն արդյունքում վերահսկող դատախազի որոշումը ոչ միայն նույնն է մնացել, այլ նաև քննիչին կարգադրվել է մեղադրանքները խստացնելուց հետո միջնորդել, որ Սեյրան և Էյներ Խաչատրյանների նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվի կալանավորումը»։
Նմանատիպ նյութեր
14235 դիտում
19:20 15-03-2022
Ուրցաձոր համայնքի նախկին ղեկավարի որդուն առաջադրված մեղադրանքը փոփոխվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
3160 դիտում
11:10 22-05-2015
Դատի կտամ ցանկացածին, Սուրիկ Խաչատրյան չէ, ցանկացած Սուրիկ Խաչատրյանի. Գևորգ Կոստանյան. տեսանյութ
Այս բաժնից
1465 դիտում
08:30 17-12-2024
Ռուսական ալիքների հարցով որոշում ունեն. «Փաստ»
1267 դիտում
07:41 17-12-2024
Էդմոն Մարուքյանը ճոխ է նշել իր կուսակցության իննամյակը. «Փաստ»
1345 դիտում
09:15 14-12-2024
Հայաստանի զինված ուժերում մի շարք նոր պաշտոններ կստեղծվեն. նախագիծ․ «Փաստ»