Financial Times-ը վաճառքի է հանվել. աղբյուր
Pearson ընկերությունը մտադիր է վաճառել Financial Times թերթը: ԱՅդ մասին հաղորդել է Reuters-ը՝ հղում անելով ընկերությունում իր իրազեկ աղբյուրին:
Աղբյուրը հրաժարվել է ասել նոր սեփականատիրոջ անունը՝ նշելով միայն, որ դա համաշխարհային մեդիահոլդինգ է:
Ընկերությունում գտնում են, որ իսկական ժամանակն է, որպեսզի վաճառվի բրիտանական այս առաջատար պարբերականը:
Գործարքի գինը չի հրապարակվում: