1362 դիտում
20:25 25-04-2015
Financial Times. Կայսրության ավերակների վրա ստեղծված Թուրքիան գրեթե մեկ դար հերքում է, որ տեղի էր ունեցել ցեղասպանություն. ահա, թե ինչ էր եղել
Financial Times-ը հրապարակել է հոդված Թուրքիայի՝ Հայոց ցեղասպանության ճանաչման, նրա ագրեսիվ վերաբերմունքի և երկրում ապրող ազգային փոքրամասնությունների հետ հարաբերությունների մասին: Հոդվածը, որոշակի խմբագրությամբ, ներկայացնում ենք ստորև.
«Մեկ դար առաջ՝ Առաջին համաշխարհային պատերազմի ամենաթեժ պահին, փլուզվող Օսմանյան կայսրությունն իր գոյությունը պահպանելու նպատակով սկսել էր ոչնչացնել օսմանյան հայերին: Կայսրության ավերակների վրա ստեղծված Թուրքիան գրեթե մեկ դար հերքում է, որ տեղի էր ունեցել ցեղասպանություն: Ահա, թե ինչ էր եղել:
Հանուն իր, հանուն հայերի և հանուն արժանապատվության ու մարդկության, ժամանակն է, որպեսզի Թուրքիան համաձայնության գա այս հարցի շուրջ: Քրդերի ղեկավարները, որոնք այդ ոչնչացումներն իրականացնողներն ու շահառուներն են եղել, արդեն եկել են համաձայնության:
Վերջին տասը տարվա ընթացքում Ռեջեփ Թայիփ Էրդողանի իշխանության գալուց հետո Թուրքիայի վերաբերմունքում սկսում են զգացվել տարբերությունները: 2005 թվականին Էրդողանը, այն ժամանակ՝ վարչապետ, այժմ՝ նախագահ, կոչ էր արել գիտնականների միջազգային հարթակի ստեղծմանը, որը պետք է բացահայտեր այդ ոճրագործությունները: Անցյալ տարի նա ևս մեկ հայտարարել էր իր առաջարկի մասին հայերին «ցավակցելիս»: Իր զգույշ, սակայն աննախադեպ հայտարարության բովանդակության մեջ ասվում էր, որ իրենք «կիսում են ցավը», քանի որ հարյուր հազարավոր մահմեդականներ ևս մահացել են պատերազմից առաջ և դրա ընթացքում: Իր երեկվա հայտարարության մեջ նույնպես Էրդողանն իր վիշտն է հայտնել բոլոր այն օսմանյան քաղաքացիների համար, որոնք մահացել էին «նույն պայմաններում, պատերազմի ընթացքում»:
Գիտնականները, սակայն, պնդում են, որ դա ժողովրդի կենտրոնացած ոչնչացում էր, որը պատվիրվել և արդյունավետ կերպով իրականացվել էր Օսմանյան կայսրության վերջին տարիներին իշխող երիտթուրքական կառավարությամբ: Հանցագործների, փրկվածների և ականատեսների վկայությունները, չնշելով անգամ հիմնական կազմակերպչի՝ այդ ժամանակ ներքին գործերի նախարար Թալեաթի հեռագրային ապացույցները, հանգում ենք մեկ եզրակացության: Սա ցեղասպանություն էր, նույնիսկ, եթե բառը չհորինվեր մեկ սերունդ անց հրեաների նացիստական Հոլոքոսթի լույսի ներքո: Զոհվել են մինչև 1.5 մլն հայեր, ինչպես նաև հարյուր հազարավոր քրիստոնյա ասորիներ:
Էրդողանը ագրեսիվ կերպով է արձագանքում Ցեղասպանության հանրային ճանաչմանը՝ լինի դա Հռոմի Պապը, թե Գերմանիայի Բունդեսթագը: Տեղի տալով ժխտողականությանը և մեղադրելով միջազգային դավադրության համար՝ նա սկսում է տարբերություններ դնել Թուրքիայի համար:
Մասամբ սա այն պատճառով է, որ Թուրքիան հունիսին ընտրություններ է ունենալու: Էրդողանը փորձում է գերազանցել այլատյաց թուրք ազգայնականներին իր սուր աղանդավորությամբ, որը, առաջին հերթին, ուղղված է քրդերի և ալևիների դեմ, որոնցից յուրաքանչյուրը կազմում է բնակչության 1/5-ը:
Արևմտյան կառավարությունները պետք է զգուշանան Հայկական հարցից, ինչպես վտանգավոր մի գերանից, որը կարող է հարվածել Թուրքիայի Հանրապետությանն իր օսմանյան նախորդողի իրականացրած ծանր հանցագործության համար: Եվրոպան, մասնավորապես, հպարտանալու քիչ բան ունի. նա իր կայսերական անցյալում միլիոնների էր ստրկացրել: «Ցեղասպանություն» եզրը, չնայած արդարացված լինելուն, հավանաբար չի օգնում: Այն ավելի շատ ազգային վրդովմունք է արտահայտում, քան փաստերի հիմնովին քննում, որն այդքան պետք է երկրին:
Նախագահ Էրդողանը հարգանքի է արժանի հայկական բանավեճի երկարատև տաբուները կոտրելու համար և իր քուրդ ապստամբների հանդեպ խաղաղասիրական նախաձեռնությամբ: Սակայն Թուրքիայի ապագան, հատկապես ԵՄ-ի հետ հարաբերությունները, միշտ կլինեն ստվերված, քանի դեռ չկա իր պատմությանն ամբողջական առերեսում:
Միայն նման քայլի դեպքում է հնարավոր հասնել սահմանների ներսում ապրող ազգային փոքրամասնությունների հետ համաձայնության և խրախուսական օրինակ լինել պառակտված տարածաշրջանում աղանդավորական վեճերին»:
Facebook189Twitter0
Նմանատիպ նյութեր
3567 դիտում
13:00 17-11-2018
«Գտնելով իմ Հայաստանը. մեկ դար ցեղասպանությունից հետո». Financial Times-ի խմբագրի հոդվածը հայրենիք այցի մասին
1157 դիտում
20:18 09-10-2020
Թուրքիան Կովկասում մեկ այլ Սիրիա է ստեղծում. Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը՝ Financial Times-ին
Այս բաժնից
715 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
592 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
403 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը