2016 թվականը Ռուսաստանի տնտեսության համար ծանր տարի է լինելու. Financial Times
Ռուբլու՝ տարեկան նվազագույն ցուցանիշի անկման ֆոնին Ռուսաստանը բախվել է տնտեսական անկման շարունակական հեռանկարին, ինչը կձգվի 2-րդ տարին, գրում է Financial Times թերթը:
Թերթը նշում է, որ այս տարվա սեպտեմբերին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց այն մասին, որ ճգնաժամի պիկն անցել է արդեն, սակայն հիմա էլ վերացել են լավատեսական սպասումները:
Համաշխարհային բանկի կանխատեսումների համաձայն՝ 2016 թ-ին Ռուսաստանի ՀՆԱ-ն կկրճատվի 0,7 %-ով, իսկ բանկը սպասում է 0,5-1%-ով կրճատում, եթե նավթի գինը հասնի 1 բարելի դիմաց 50 ԱՄՆ դոլարի: Իսկ եթե այն լինի 35 ԱՄՆ դոլար, ապա ՀՆԱ-ն կկրճատվի 2-3%-ով:
ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը և տնտեսական զարգացման նախարար Ալեքսանդր Ուլյուկաևը գտնում են, որ նավթի ցածր գները դեռ երկար կպահպանվեն: Նովակը դրանում մեղադրում է Սաուդյան Արաբիային, որը հրաժարվում է կրճատել նավթարդյունահանման ծավալները:
Հոդվածի հեղինակը նշում է, որ Ռուսաստանի քաղաքական գործողություններն են տնտեսական խնդիրներ առաջացնում և հավելում, որ, օրինակ, ուկրաինական ու թուրքական ապրանքների ներմուծման սահմանափակումները գնաճի մեծացման կհանգեցնեն: