211652_close_icon
views-count1835 դիտում article-date 16:18 18-07-2015

Հրապարակվել է Եղիսաբեթ թագուհու՝ մանուկ հասակում ձեռքով արված նացիստական շարժումը. տեսանյութ

Բրիտանական Sun պարբերականը հրապարակել է տեսանյութ, որում Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդը 6 տարեկան հասակում նացիստական շարժումով ողջունում է: Սև-սպիտակ առանց ձայնի այդ տեսանյութը, ենթադրվում է, նկարահանվել է 1933 թվականին՝ շոտլանդական Բալմորալ ամրոցում: Նրանում ներկայիս Եղիսաբեթ թագուհին է, նրա մայրը՝ Ելիզավետա Բոուզ-Լայոնը, քույր Մարգարեթը, քեռին: Բուքինհեմյան պալատն այդ կապակցությամբ արդեն իր դժգոհությունն է հայտնել՝ նշելով, որ 80 տարվա վաղեմության տեսանյութը հրապարակելը պարբերականի կողմից գեղեցիկ չէ: Հայտարարության մեջ ասված է. «Այն ժամանակ ոչ ոք չգիտեր նացիստների ռեժիմը և ինչ-որ ակնարկ անելը 6-ամյա աղջնակի պահվածքի պահով ազնիվ չէ»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր