Եղիսաբեթ Երկրորդ թագուհու ամուսինը՝ արքայազն Ֆիլիպը, հոսպիտալացվել է
Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրոդի ամուսինը՝ արքայազն Ֆիլիպը, այս գիշեր տեղափոխվել է հիվանդանոց։
Ինչպես հայտնում է Telegraph-ը, հղում անելով Բուքինգեմյան պալատին, պատճառը վիրուսն է։
Բրիտանական թագավորական ընտանիքի ներկայացուցիչները արքայազնի հոսպիտալացումը անվանել են «նախազգուշական միջոցառում»։
Ֆիլիպի վիճակը գնահատվում է կայուն։ Այդուհանդերձ, նա բաց կթողնի խորհրդարանի բացման հանդիսավոր արարողությունը թագուհու ճառը, իսկ թագուհուն կուղեկցի նրա որդին՝ արքայազն Չարլզը։