Դոնալդ Թրամփը փոշմանել է. նա կմեկնի Լոնդոն, սակայն չի հանդիպի Եղիսաբեթ Երկրորդ թագուհու հետ
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյին հայտնել է, որ հաջորդ տարի այցելելու է Միացյալ Թագավորություն, սակայն չի հանդիպի թագուհու հետ, գրում է Daily Mail-ը։
Երկու երկրների ղեկավարները քննարկել են փետրվարին սպասվելիք Թրամփի այցը Լոնդոն, որի ժամանակ ԱՄՆ-ի նախագահը մասնակցելու է ԱՄՆ նոր դեսպանատան շենքի բացման հանդիսավոր արարողությանը և բանակցություններ է վարելու Մեյի հետ։
Թերթը նշում է. «Որպեսզի Թրամփը հանդիպի թագուհու հետ, այցը պետք է լինի ոչ թե աշխատանքային, այլ պաշտոնական»։