211652_close_icon
views-count1906 դիտում article-date 13:32 17-07-2015

Տան բակում աճեցված և խնամված կանեփի թփերն արմատախիլ արվեցին

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ԹԱՇԴՊՎ, Արարատի մարզային վարչության և Արարատի բաժնի ծառայողները, ապօրինի թմրամիջոց պահելու և իրացնելու կասկածանքով, Նոյակերտ գյուղի սկզբնամասից Արարատի բաժին բերման են ենթարկել 1969 թ. ծնված Գագիկ Մ.-ին և 1968 թ. ծնված Վարշամ Բ.-ին՝ վերջինիս վարած «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենայով: Վարշամ Բ.-ի անձնական խուզարկությամբ և նրա վարած ավտոմեքենայի զննությամբ ոչինչ չի հայտնաբերվել: Գագիկ Մ.-ի գրպանից հայտնաբերվել է փայլաթղթե փաթեթ, որի մեջ առկա էր կանեփի յուրահատուկ հոտով 5.1 գ կշռով զանգված: Գագիկ Մ.-ն բացատրություն է տվել, որ թմրամիջոցը պատրաստել է Ավշար գյուղի իր տանը աճեցրած, մշակած և խնամած կանեփի բույսի թփերից: Վերջինս նաև նշել է, որ իր պատրաստած թմրամիջոցից հուլիս ամսվա սկզբներին երկու անգամ հյուրասիրել է Վարշամ Բ.-ին: Հուլիսի 15-ին, ժամը 22.50-ի, Գագիկ Մ.-ի տան բակից հայտնաբերվել, արմատախիլ է արվել կանեփանման մշակված և խնամված բույս: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: [b]ՀՀ Ոստիկանություն[/b]

Նմանատիպ նյութեր