211652_close_icon
views-count1138 դիտում article-date 14:57 01-06-2015

Հողամասում հայտնաբերվել են կանեփի թփեր՝ խնամված և մշակված

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ԹԱՇԴՊՎ, Արարատի մարզային վարչության և Մասիսի բաժնի ծառայողները 1963 թ. ծնված Բախշի Ս.-ի տնամերձ հողամասում դրված կահույքի միջից հայտնաբերել են չորացված և մանրացված կանեփանման զանգվածներ, իսկ հողամասից՝ ապօրինի աճեցված, 4 կգ կշռով կանեփանման 82 բույս` խնամված և մշակված: Բախշի Ս.-ն հայտարարել է, որ զանգվածները կանեփից պատրաստված թմրանյութ են, որոնք աճեցրել է ինքը: Հայտնաբերվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության: Նախապատրաստվում են նյութեր: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր