211652_close_icon
views-count44351 դիտում article-date 16:31 22-06-2019

Արմավիրի մարզի ոստիկաններն ու քննիչներն անակնկալ այցելեցին Հովտամեջ գյուղի բնակչի տուն, որտեղ արմատախիլ արեցին մեծ չափի կանեփի բույսեր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր՝ հունիսի 22-ին, հերթական խոշոր չափի թմրամիջոցն են հայտնաբերել ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Արմավիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Արմավիրի մարզի Հովտամեջ գյուղի բնակիչ Գարեգին Հովհաննիսյանն իր բնակարանում և օժանդակ շինություններում կանեփի բույսեր է աճեցնում և թմրամիջոցներ է պահում։ Այսօր Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան էր միջնորդություն ներկայացրել Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզի քննչական բաժնի քննիչը, որպեսզի խուզարկություն կատարվի Գ. Հովհաննիսյանի տանն ու օժանդակ շինություններում։ Դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը, և ոստիկաններն ու քննիչներն անակնկալ այցելելով Գ. Հովհաննիսյանի տուն՝ խուզարկությամբ այնտեղ հայտնաբերել են 47 հատ կանեփի բույսեր, մոտ 140 գրամ չորացված և մանրացված թմրամիջոցի նմանվող զանգված և 45 գրամ չորացված թփեր։ Այդ ամենը քննիչն առգրավել է։ Փաստի առթիվ Արմավիրի մարզի քննչական բաժնում հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր