Իտալիայի պետպարտքը հասել է պատմական առավելագույնին՝ 2,2 տրիլիոն եվրոյի
2015 թվականի մայիս ամսվա դրությամբ Իտալիայի պետական պարտքը հասել է պատմական առավելագույնին՝ 2,218 տրիլիոն եվրոյի: Այդ մասին հայտնել է Իտալիայի Կենտրոնական բանկը:
Նախորդ բացասական ռեկորդային ցուցանիշը արձանագրվել էր նախորդ տարի՝ մայիսին՝ 2,166 տրիլիոն եվրո: Այս տարվա սկզբից այդ երկրի պետպարտքը ավելացել է 83,3 մլրդ եվրոյով (3,9%): Միայն մայիս ամսին պարտքի բեռը աճել է միանգամից 23,4 մլրդ եվրոյով:
Վերլուծաբանների փոխանցմամբ՝ դա կապված է դրամային կանխիկացաման, եվրոյի կուրսի անկման և պետպարտատոմսերի շուկայում տեղի ունեցած փոփոխությունների հետ:
Եվրոստատի՝ այս տարվա ապրիլ ամսին հրապարակված զեկույցի համաձայն՝ Իտալիայի պետպարտքը կազմել է երկրի ՀՆԱ-ի 132,1%-ը: Այդ ցուցանիշով Իտալիան զիջում է Եվրամիության երկրներից միայն Հունաստանին: