ԱՄՆ-ի պետպարտքը հատել է 18 տրիլիոն դոլարի սահմանագիծը
Միացյալ նահանգների պետական պարտքի չափը ներկա պահին հատել է 18 տրիլիոն դոլարի սահմանագիծը: Փաստը ԱՄՆ-ի նախագահի աշխատակազմի հասցեին հնչեցվող մեղադրանքների նոր ալիք է բարձրացրել, հաղորդել է Fox News հեռուստաալիքը:
Ըստ հեռուստաալիքի՝ երբ Օբաման 2009 թվականին սկսեց իր պաշտոնավարումը, ԱՄՆ-ի պետական պարտքը կազմում էր 10,6 տրիլիոն դոլար, այսինքն՝ նրա ղեկավարման օրոք այն ավելացել է 70%-ով:
«Փաստը մտահոգիչ է Ամերիկայի համար»,-մեկնաբանել է ՀԸանրապետական կուսակցության Ազգային կոմիտեի նախագահ Ռայնս Պրիբուսը: