211652_close_icon
views-count938 դիտում article-date 16:43 12-12-2014

Իսպանիայի պետպարտքը գերազանցել է 1 տրիլիոն եվրոն

2014 թվականի 3-րդ եռամսյակում Իսպանիայի պետական պարտքն ավելացել է 0,75%-ով և կազմել ռեկորդային՝ 1,02 տրիլիոն եվրո՝ երկրի Համախառն ներքին արդյունքի 96,8%-ը: Իսպանիայի պետական բանկի ղեկավարությունը հայտնել է, որ տնտեսական ճգնաժամի հետևանքով պետպարտքը կրկնակի ավելացել է: 2014թ-ի առաջին եռամսյակի տվյալներով՝ երկրի պարտքը կազմում էր ՀՆԱ-ի 98,4%-ը, սակայն երրորդ եռամսյակում Եվրահանձնաժողովի պահանջով կատարվեց եվրոպական պետությունների մակրոտնտեսական ցուցանիշների վերահաշվարկ, ինչը հանգեցրեց ՀՆԱ-ի նկատմամբ տոկոսային հարաբերության նվազեցման:

Նմանատիպ նյութեր