ԱՄՆ պետպարտքը Չինաստանին 1.317 տրիլիոն դոլարի է հասել
2013 թվականին ԱՄՆ պետպարտքը Չինաստանին հասել է ռեկորդային 1.317 տրիլիոն դոլարի, հայտնում է ITAR-TASS-ը՝ հղում անելով ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությանը:
Միևնույն ժամանակ, ըստ Bloomberg-ի տվյալների, դեկտեմբերի վերջին նոր ռեկորդային 3.82 տրիլիոն դոլարի է հասել նաև Չինաստանի ոսկու արժույթի ռեզերվների գումարը: Դրանց ծավալի աճին նպաստել են յունայ-դոլար կուրսի փոխարժեքի բարձրացումը, արտասահմանում և Չինաստանում դրույքների եկամուտների տարբերությունը, արտաքին շուկաներում կապիտալի ներգրավման համեմատական թեթևությունը: