Իրանի հարցով բանակցությունները ավարտին են մոտենում
Վիեննայում ընթացող Իրանի միջուկային հարցով բանակցություններն ավարտին են մոտենում, գրում է Bloօmberg-ը:
ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Զարիֆի հետ կիրակի ունեցած հանդիպումը դրական է գնահատել: Նա հույս է հայտնել, որ համապարփակ համաձայնագիրը, այնուամենայնիվ, կստորագրվի:
«Կարծում եմ՝ մենք մոտենում են իրական որոշումների ընդունմանը»,-ասել է ԱՄՆ-ի պետքարտուղարը:
Կիրակի Զարիֆը Վիեննայում մի քանի երկկողմ հանդիպումներ է անցկացրել, այդ թվում՝ Ջերրիի, Ֆրանսիայի ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսի և ԵՄ արտաքին դիվանագիտության ծառայության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի հետ:
Բանակցություններին մոտ կանգնած աղբյուրն էլ հայտնել է, որ մնում է ընդամենը 2-3 հարց, որոնց պետք է տրվեն լուծումներ: