Միջուկային ծրագրի շուրջ բանակցություններն ավարտին են մոտենում. Իրանի արտգործնախարար
Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ իրանական միջուկային ծրագրի կարգավորման շուրչջ տարվող բանակցությունները շուտով կավարտվեն, հաղորդում է Ria Novosti-ն:
«Մենք չենք ցանկանում միջուկային զենք ստեղծել և չենք գտնում, որ այն կապահովի գոնե մեր անվտանգությունը»,-ընդգծել է Իրանի արտգործնախարարը:
Զարիֆը հավելել է, որ Իրանի ներկայացուցիչները պատրաստ են շուրջօրյա աշխատանքի՝ միջուկային ծրագրի կարգավորման համապարփակ համաձայնագրի մշակումն ավարտին մոտեցնելու համար:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել այն մասին, որ Իրան-«Վեցյակ» հաջորդ հանդիպումը տեղի է ունենալու մարտի 15-ին՝ Ժնևում: