Ֆրանսիան կոչ է անում արագ ավարտին հասցնել Իրանի միջուկային հարցով բանակցությունները
Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը կոչ է արել, որքան հնարավոր է, շուտ ավարտին հասցնել իրանական միջուկային ծրագրի հարցով բանակցությունները և քաղաքական համաձայնագիր կնքել Իրանի և «վեցյակի» միջև:
Իր հերթին Իրանի փոխարտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ իրանական պատվիրակությունը Լոզանում կմնա, որան անհրաժեշտ կլինի:
Հիշեցնենք,որ այս օրերին Լոզանում ընթանում են միջուկային հարցով բանակցությունները: Փորձագետների համոզմամբ՝ բանակցությունների առաջընթացին հիմնականում խոչընդոտում է պատժամիջոցների ամբողջական վերացման մասին Իրանի պահանջը: