«Արսենալի» ու Մխիթարյանի միջև բանակցությունները հաջողությամբ մոտենում են ավարտին
«Արսենալն» ու «Մանչեսթեր Յունայթեդը» գրեթե ավարտին հասցրեցին տարվա ամենաուշագրավ տրանսֆերային գործարքներից մեկը:
Գործարքի արդյունքում «Արսենալի» կիսապաշտպան Ալեքսիս Սանչեսը կմեկնի Մանչեսթեր, որտեղից հակառակ ուղղությամբ Լոնդոն կգա Հենրիխ Մխիթարյանը:
Ինչպես ավելի վաղ[url=https://shamshyan.com/hy/article/2018/01/17/1086919/] հայտնել էինք[/url], գործարքը ձգձգվում էր Հայաստանի հավաքականի առաջատար ֆուտբոլիստի պատճառով, որը մտորում էր գործարքի նպատակահարմարության շուրջ, սակայն այս գիշեր «Արսենալի» ու Մխիթարյանի գործակալների միջև բանակցություննեը հաջող են ընթացել: Լոնդոնցիները հայ ֆուտբոլիստի ներկայացուցիչների հետ անձնական պայմանագրի շուրջ համաձայնության են եկել:
Ըստ այդմ, Մխիթարյանի հետ կկնքվի 4 տարվա պայմանագիր, նրա աշխատավարձը կկազմի շաբաթական 130 հազար ֆունտ, ինչը նրան կդարձնի ամենաբարձր վարձատրվող խաղացողը «Արսենալում»:
Սպասվում է, որ երկու ակումբներն էլ տրանսֆերների մասին կհայտարարեն մոտ ժամանակներս, որպեսզի ֆուտբոլիստներին հասցնեն հայտավորել ԱՊԼ-ի առաջիկա տուրի հանդիպումներին: