Չինաստանի իշխանությունները 200 կմ/ժ արագությամբ մոտեցող հզոր թայֆունի պատճառով տարհանել են 865 հազար բնակիչների: Հետաձգվել են հարյուրավոր չվերթներ, հաղորդում է Associated Press-ը:
Չինաստանի օդերևութաբանական ծառայության տվյալներով՝ «Չան Հոմ» անունը կրող թայֆունը կեսօրին կհասնի առափնյա Ժույ-ան և Չժոուշան քաղաքներին, որոնք գտնվում են խոշորագույն Շանհայ քաղաքից դեպի հարավ:
Մասնագետների կարծիքով՝ այն կարող է լինել վերջին 66 տարի ընթացքում ամենահզոր թայֆունը, որը վրա է հասնում Չինաստանին:
Չժեցզյան նահանգում ծովից հետ են կանչվել 28764 նավեր: Մինչև կիրակի արգելվել է գնացքների շարժը: Որոշ շրջաններում չի գործում նաև միջքաղաքային ավտոբուսային երթևեկությունը: