2530 դիտում
22:06 04-09-2022
«Հինամնոր» հզոր թայֆունն անցել է Թայվանի ու Կորեայի կողքով և մոտենում է Չինաստանին
Չինաստանի արեւելքում լաստանավային հաղորդակցությունը դադարեցվել է, իսկ Ճապոնիայում կիրակի չեղարկվել են դասերն ու ավիաչվերթները, քանի որ «Հինամնոր» թայֆունը, որն ամենահզորն է այս տարի, անցել է Թայվանի և Կորեայի կողքով՝ ուղեկցվելով հուժկու քամիներով եւ հորդառատ անձրեւներով, տեղեկացրել է AP-ը։
Շանհայը դադարեցրել է լաստանավային հաղորդակցությունը եւ գործի դրել ավելի քան 50 000 ոստիկան, որպեսզի օգնի մարդկանց փրկության գործին եւ տրանսպորտը հեռացնի վտանգավոր գոտիներից։ Արեւելյան գործարար կենտրոնը՝ Վենչժոուն, երկուշաբթի կդադարեցնի բոլոր դասերը։
Կանխատեսումների համաձայն՝ «Հինամնորը» աստիճանաբար տեղափոխվում է Արեւելաչինական ծով, քամու արագությունն առավելագույն կայուն է՝ ժամում 175 կլիոմետր/ժամ, վկայում են Հոնկոնգի դիտարանի տվյալները։
Ճապոնիայի հարավային Օկինավա կղզում հայտարարվել է տարհանում, չեղարկվել են ավիաչվերթները։ Սպասվում է, որ թայֆունը ինտենսիվ անձրեւներ կառաջացնի Կորեական թերակղզում, ինչը կհանգեցնի հեղեղումների։
Չինաստանի Ազգային օդերեւութաբանական կենտրոնը կիրակի ժամը 10.00-ին թայֆունի մասին դեղին նախազգուշացում է հայտարարել եւ զգուշացրել է ուժեղ անձրեւների մասին հյուսիսարեւելյան Չժեցզյանում, Շանհայում եւ Թայվանում։
Նավերին հրամայվել է վերադառնալ նավահանգիստ՝ քամուց պաշտպանվելու համար, կենտրոնը նաեւ մարդկանց կոչ է արել մեծ խմբերով չհավաքվել ինչպես շինություններում, այնպես էլ բաց տարածքներում։
Ճապոնիայում թայֆունն անցել է Օկինավայով եւ մերձակա կղզիներով՝ առաջ բերելով հորդ անձրեւներ եւ հուժկու քամիներ, սպառնալով հեղեղումներով եւ չեղարկելով ավելի քան 100 չվերթ, որոնք կղզին պետք է կապեին գլխավոր հարավային կղզու՝ Կյուսյուի հետ։
Թայվանում Նոր Թայբեյի, Թաոյուանի եւ Հսինչուի ավելի քան 600 բնակիչ շաբաթ օրը տարհանվել է ապաստարաններ՝ հորդ անձրեւի եւ ուժեղ քամու պատճառով, վկայում են կղզու Կենտրոնական տեղեկատվական գործակալության տվյալները։
Թայֆունն առաջ է բերել սողանք Միաոլի գավառում եւ տապալել մոտ 100 ճանապարհամերձ ծառ։ Շաբաթ օրը չեղարկվել են մոտ 40 ավիաչվերթ եւ ավելի քան 100 լաստանավային հաղորդակցություն ամբողջ Թայվանում։

Նմանատիպ նյութեր
1605 դիտում
11:43 07-11-2015
66 տարի անց կհանդիպեն Թայվանի և Չինաստանի առաջնորդները. Թայվանի բնակիչները դեմ են
5953 դիտում
14:20 11-07-2015
Չինաստանին հզոր թայֆուն է մոտենում. տարհանվել է մոտ 1 մլն մարդ
4158 դիտում
10:36 06-08-2022
ԱՄՆ-ն, Ճապոնիան և Ավստրալիան կոչ են անում Չինաստանին դադարեցնել զորավարժությունները Թայվանի մոտ. Deutsche Welle
Այս բաժնից
886 դիտում
20:29 28-01-2025
Հարավային Կորեայի Բուսանի օդանավակայանում ինքնաթիռի պոչը բռնկվել է թռիչքից առաջ. կան տուժածներ
1345 դիտում
18:25 28-01-2025
Հայաստանի հետ սահմանին ադրբեջանական նոր օդանակավակայանը կշահագործվի այս տարի. Ալիև
916 դիտում
15:15 28-01-2025
Սերբիայի վարչապետը հրաժարական է տվել