Ֆիլիպինների իշխանությունները պատրաստվում են դիմակայել սպասվող «Կոպու» թայֆունին:
Այս մաիսն հայտնում է Reuters-ը:
Քամու արագությունը, ըստ մասնագետների, թայֆունի էպիկենտրոնում կհասնի 240 կմ/ժ արագության:
Արդեն տարհանվել է ավելի քան 10 հազար մարդ: Շատ շրջաններում սննդամթերքի պահուստներ են կազմակերպվել` մատակարարման խցանումների դեպքում դրանցից օգտվելու համար:
Դեպի Ֆիլիպիններ չվերթները չեղյալ են հայտարարվել, դադարեցվել է նաև ծովային հաղորդակցությունը: