Հոնգկոնգին հզոր թայֆուն է մոտենում. հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակ
Հոնգկոնգի իշխանությունները հայտնել են մոտեցող Խատո հզոր փոթորկի մասին և վտանգի ամենաբարձր մակարդակ հայտարարել։ Այդ մասին տեղեկացնում է South China Morning Post-ը։
Թերթը նշում է, որ փակվել են քաղաքի բոլոր դպրոցները, գրասենյակներն ու պետական հաստատությունները։
Բացի այդ, դադարեցվել է նավարկությունը, և հետաձգվել են ավելի քան 300 չվերթներ։