Հունաստանը հասցրեց սահմանված ժամկետում վարկատուներին ներկայացրել բարեփոխումների իր նոր ծրագիրը
Հունաստանի իշխանություններն արտասահմանյան վարկատուներին են փոխանցել բարեփոխումների վերաբերյալ նոր ծրագիրը, որը, իրենց կարծիքով, կօգնի կայունացնել երկրի տնտեսական վիճակը, հաղորդում է BBC-ն:
Եվրախմբում հաստատել են տեղեկությունը: Այդպիսով, Հունաստանը հասցրեց նախանշված ժամկետի շրջանակում (մինչև հուլիսի 10-ը) ներկայացնել իր առաջարկները այդ հարցով:
Եթե վարկատուներին ձեռնտու լինի հունական բարեփոխումների այս նոր տարբերակը, ապա Հունաստանը կստանա ֆինանսական օգնության հերթական տրանշը, որն անհրաժեշտ է պետական պարտքը վճարելու համար, հակառակ դեպքում Եվրամիության գագաթնաժողովին, որը նախատեսված է անցկացնել հուլիսի 12-ին, կդրվի եվրագոտուց Հունաստանին հեռացնելու հարցը: