Հունաստանը փոխզիջումներով նոր առաջարկ է ներկայացնելու վարկատուներին. ԶԼՄ-ներ
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը և Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը Բրյուսելում կայացած բանակցություններում համաձայնության են եկել և կայացրել հունական ֆինանսական ճգնաժամի լուծման շուրջ որոշում: Այդ մասին հաղորդում է Interfax-ը՝ հղում անելով բանակցությունների իր աղբյուրին:
«Ձեռք է բերվել քառակողմ համաձայնությունլ, որը հուլիսի 19-ին կներկայացվի եվրագոտու երկրների քննարկմանը»,-ասել է աղբյուրը:
Տուսկի ներկայացուցիչն էլ Twitter-ի իր միկրոբլոգում նշել է, որ փոխզիջումների վրա հենված առաջարկը քննարկվելու է այսօր՝ հուլիսի 13-ին, գագաթնաժողովում: