Հունաստանը պարտքի հետ կապված փոխշահավետ առաջարկներ է ներկայացրել վարկատուներին
Հունաստանը պարտքի հետ կապված նոր, փոխշահավետ առաջարկներ է ներկայացրել վարկատուներին: Այս մասին հայտնել է վարչապետ Ալեքսիս Ցիպրասը:
Այսօր Բրյուսելում նախանշված է արտակարգ գագաթաժողով` եվրոյի գոտու երկրների ղեկավարների մակարդակով:
Հանդիպմանը հրավիրված են Արժույթի միջազգային հիմնադրամի ու Եվրոպական կենտրոնական բանկի ղեկավարները: Սակայն նախ տեղի կունենա եվրոյի գոտու երկրների ֆինանսների նախարարների խորհրդի հանդիպումը: