13496 դիտում
09:21 19-11-2016
Կաշառք վերցնելու մեջ մեղադրվող դատավորի գործը քննել են ռեկորդային արագությամբ, նրան սպառնում է 7-12 տարվա ազատազրկում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կաշառք պահանջելու և վերցնելու մեջ մեղադրվող դատավոր Իշխան Բարսեղյանի գործն իրավապահները ռեկորդային արագությամբ քննեցին, և նախօրեին հայտնի դարձավ դրա նախաքննության ավարտի մասին:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Շենգավիթ վարչական շրջանի դատավոր Ի. Բարսեղյանը, ով մեղադրվում է քաղաքացիական գործի շրջանակներում 1000 դոլար կաշառք վերցնելու մեջ, չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը: Թերթի տեղեկությունը պաշտոնապես ճշտել չհաջողվեց, քանի որ դատավորը իր փաստաբանին արգելել է շփվել լրատվամիջոցների հետ:
Այդուհանդերձ, մեր աղբյուրները հայտնում են, որ դատավորի գործը շատ կարճ ժամանակում նաև դատարան կուղարկվի: Ըստ երևույթին, հսկող դատախազը առարկություններ չի հայտնի: Նշենք, որ ըստ մեղադրանքի՝ 1000 դոլար կաշառք վերցրած դատավորին սպառնում է 7-12 տարվա ազատազրկում»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
6355 դիտում
09:46 28-05-2019
Կոտայքի դատավորները հրաժարվում են քննել կաշառք վերցնելու մեջ մեղադրվող կոլեգայի գործը․ «Ժողովուրդ»
1860 դիտում
19:27 15-02-2021
Տնտեսվարողներից առերևույթ կաշառք վերցնելու մեջ մեղադրվող ՊԵԿ հարկային տեսուչը կալանավորվել է
3485 դիտում
14:30 12-03-2021
Ադրբեջանից կաշառք վերցնելու մեջ մեղադրվող գերմանացի պատգամավոր է վայր դրել մանդատը
Այս բաժնից
1060 դիտում
07:29 16-11-2024
ԱԺ աշխատակազմը չի տրամադրում Ալեն Սիմոնյանի խուլիգանության մասին տեսանյութերը. «Ժողովուրդ»
1681 դիտում
07:22 16-11-2024
Որ պաշտոնյան առաջինը կլքի իրավապահ համակարգը․ Նիկոլ Փաշինյանը որոշում ունի. «Ժողովուրդ»