«Օրենքով գող» Շաքրո Մոլոդոյի դեմ նոր քրգործ է հարուցվել. նրան սպառնում է մինչև15 տարվա ազատազրկում
ՌԴ հետաքննչական մարմինը նոր քրեական գործ է հարուցել «օրենքով գող» Զախարի Կալաշովի՝ քրեական շրջանակներում առավել հայտնի Շաքրո Մոլոդոյի նկատմամբ, հաղորդում է Ria Novosti-ն՝ հղում անելով իրազեկ աղբյուրին:
Վերջինի խոսքով՝ քրեական գործը հարուցվել է ՌԴ քրեական օրենսգրքի 210 հոդվածի 4-րդ մասով (հանցավոր մթնոլորթ ստեղծելը):
Առայժմ Մոլոդոյի փաստաբան Ալեքսանդր Գոֆշտեյնը չի հաստատել տեղեկությունը:
[url=https://shamshyan.com/hy/article/2016/07/12/90244/]Հիշեցնենք[/url], որ «օրենքով գողը» մեղադրվում է գործարար Ժաննա Կիմից ֆիզիկական սպառնալիքի միջոցով 8 մլն ռուբլի շորթելու մեջ: Նրան սպառնում է մինչև 15 տարվա ազատազրկում: