211652_close_icon
views-count35978 դիտում article-date 17:33 21-06-2015

Խոշոր հրդեհ Երևանի Բաբայան փողոցի 5 հարկանի շենքում. հրշեջներին օգնության են հասել երիտասարդ բնակիչներն ու տնտեսագետ Վարդան Բոստանջյանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` հունիսի 21-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:20-ի սահմաններում Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բաբայան փողոցի թիվ 22ա շենքի տանիքից ծուխ է բարձրանում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված շենք են ժամանել թիվ 5,8,11 հրշեջ-փրկարարկան ջոկատները` 4 մարտական հաշվարկով և 1 ավտոսանդուղք: Հրշեջ-փրկարարները 5 հարկանի շենքի բնակիչների ուժերով մարել են տանիքում առաջացած հրդեհը: Հրշեջների հետ ակտիվորեն կրակի մարման և տարածման դեմ պայքարում էին երիտասարդներն ու ավագ սերնդի ներկայացուցիչները, որոնց մեջ էր նաև Ազգային ժողովի նախկին պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը, ով կարելի է ասել, ամբողջովին ընկել էր սիրված հեքիաթի Մոխրոտիկի օրը: Կրակի հետևանքով առաջացած ծուխն այնքան ուժեղ էր, որ այն տեսանելի էր քաղաքի տարբեր մասերից: Օպերատիվորեն ժամանել էին նաև 1-03 շտապօգնության, էլեկտրոաանցի և Արաբկիր վարչական շրջանի կոմունալ ծառայության աշխատակիցները: Արաբկիրի թաղապետատարանի ծառայողը դեպքի մասին հեռախոսով տեղեկությունը փոխանցել էր Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանին: Ժամանել էր նաև Արտակարգ իրավիճակների նախարարության արագ արձագանքման խումբը` փրկարար ծառայության մայոր Մնացականյանի գլխավորությամբ: Թե ինչն է եղել կրակի առաջացման պատճառը` դա պարզ կլինի փորձաքննության արդյունքները հայտնի լինելուց հետո: Լուսանկարները` Գոհար Լալայանի և Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 97+
97+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր