211652_close_icon
views-count52412 դիտում article-date 13:15 21-04-2022

Խոշոր հրդեհ Երևանում․ հայտարարվել է հրդեհի բարդության «Բիս 1»․ բնակիչներն էլ ասում էին․ «Հալալ ա հրշեջներին, նրանք էլ արտակարգ դեպքերի դեմ պայքարող զինվորներն են»․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր, ապրիլի 21-ին խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։15-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հանրապետության փողոցի թիվ 76/1 շենքի բնակարաններից մեկում ծուխ է նկատվում, և կան տեղեկություններ, որ ներսում քաղաքացի կա։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Երևանի թիվ 8 և թիվ 13, հրշեջ-փրկարարական ջոկատներից 2-ական մարտական հաշվարկ։ Ժամանել է նաև ավտոսանդուղքը։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները, ովքեր Հանրապետության փողոցի սկզբնամասում ժամանակավորապես դադարեցրել են երթևեկությունը, որպեսզի հրշեջները կարողանան առանց խոչընդոտի աշխատեն։ 

Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» ընկերության Երևանի ԳԳՄ-ի ներկայացուցիչներն ու Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության աշխատակիցները։
 
Տեղում հայտարարվել է հրդեհի բարդության թիվ «1 Բիս»։

Այնուհետև լրացուցիչ ժամանել են թիվ 3 և թիվ 1-ին հրշեջ-փրկարարական ջոկատներից 1-ական մարտական հաշվարկ։ 

Հրշեջների օպերատիվ գործողությունների արդյունքում նախ կանխվել է 9-րդ հարկի բնակարաններից մեկում կրակի տարածումը, ապա մարվել է այն։

Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, որ եթե անհրաժեշտություն լինի՝ օգնություն ցուցաբերեն տուժածին կամ տուժածներին։

Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար՝ տուժածներ չկան։ 

Շենքը գազազրկված և հոսանքազկված է ժամանակավորապես։ Եվ ըստ նախնական տեղեկությունների կրակի պատճառը եղել է էլեկտրալարերից, որը ճշտվում է։

Դեպքի վայրում հավաքված քաղաքացիներն ասում էին․ «Հիմա ոնց չասես, որ հալալ ա հրշեջ-փրկարարներին։ Մարդիկ ահազանգից 2-3 րոպե անց արդեն դեպքի վայրում էին։ Հալալ է, թե՛ տղամարդ, և թե՛ կին հրշեջներին, ովքեր մինչև վերջ պայքարեցին կրակի տարածման դեմ։ Շատ էինք լսել մեր հայ հրշեջների մասին։ Այսօր ականատես եղանք նրանց աշխատանքին, ինչի շնորհիվ էլ ամեն ինչ բարեհաջող է ավարտվել։

Հալալ է նաև Երևանի Գազի վարչության ծառայողներին։ Րոպեներ անց տեղում էին ու տուն առ տուն ստուգում էին, որ հանկարծ՝ բաց գազ չլինի։ Ճիշտ է՝ շենքը գազազրկվեց ժամանակավորապես, բայդ դա ի օգուտ բնակչի։ Մեր կողմից շնորհակալություն ենք հայտնում հրշեջ-փրկարարներին ու ասում մեկ բան՝ շնորհակալություն ձեզ տղեք, որ դուք կաք։ Դուք էլ էս արտակարգ դեպքերի դեմ պայքարող զինվորներն եք»։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 243+
243+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր