11570 դիտում
10:18 09-01-2025
Խոշոր հրդեհ՝ Երևանում. կրակն ու ծուխը տեսանելի էին մի քանի 100 մետրից. բնակիչներն էլ ասում էին՝ «Հալալ ա հրշեջներին, որոնց շնորհիվ կրակը չտարածվեց դեպի մեծ թվով տներ». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ հունվարի 8-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:25-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանթյան փողոցի թիվ 28 և հարակից տների տանիքներում հրդեհ է բռնկվել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Երևանի 1-ին, 2-րդ, 7-րդ և 4-րդ հրշեջ-փրկարարական ջակոտներից 1-ական մարտական հաշվարկ:
Ժամանել են նաև Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, Երևան քաղաքի փրկարարական վարչության հատուկ փրկարարական աշխատանքների կատարման և բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը:
Մինչ հրշեջների ժամանումը՝ 2 տան տանիքներում առաջացած կրակի տարածման դեմ պայքարել են քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները կարողացել են կանխել կրակի տարածումը՝ հարակից տներ, ապա մարել այն:
Հրշեջների աշխատանքը տեղում ղեկավարել է Երևանի փրկարարական վարչության պետի տեղակալ, գնդապետ Զավեն Մելքոնյանը:
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, վաշտի հրամանատարի տեղակալ Հայկ Գևորգյանի գլխավորությամբ:
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Սմբատ Մխիթարյանն ու Արամ Ազատյանը:
Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա», «Տրանսգազ», Երևանի ԳԳՄ-ի ծառայողները, ինչպես նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիչները:
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուծաժներ չկան:
Դեպքի վայր են ժամանել նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, սակայն նրանց օգնության կարիքը չի եղել, բայց բժիշկները մինչև վերջ հերթապահություն են իրականացրել:
Պարզվել է, որ այրվել է 2 տան տանիք՝ 350 քմ տարածքով:
Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին.
«Վատ բան եղավ, տունը, որտեղից կրակը կպել է, գազ չունի, հետևաբար բացառվում է, որ գազից հրդեհ բռնկվեր, հավանական ա՝ հոսանքի լարերից լինի կամ անզգուշությունից, բայց հալալ էր հարևաններին, ովքեր փորձում էին կանխել կրակի տարածումը, բայց նաև հալալ ա հրշեջներին, ովքեր նախ կանխեցին կրակի տարածումը մյուս տներ, ապա մարեցինն այն, էդ հրշեջներն իսկական հերոսներ են, եթե մի քիչ ուշանային ու օպերատիվ չգործեին, մի քանի տներ կպնելու էր, դե գիտեք, սեփական սեկտոր, քամին էլ իր գործն էր անում, մի փորք կրակի կտոր քամին կարող ա տաներ ու կողքի տներն էլ կրակի բաժին դառնային: Հալալ ա հրշեջներին, պարեկներին, էլ ովքեր ճիշտ սահմանազատեցին տարածքը:
Երջանիկ պատահականություն է, որ տուժածներ չկան»:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 103+
103+