ԱՄՆ-ի Հարավային Կարոլինա նահանգի Չարլսթոն քաղաքի Էմանուել եկեղեցում անհայտ անձը հրազենից կրակ է բացել: Հաղորդվում է 9 զոհի մասին:
Ոստիկանությունը որոնում է 21-ամյա երիտասարդի, ում հագին եղել է մոխրագույն վերնաշապիկ և ջինսե տաբատ: Դեպքի վայր են ժամանել շտապ օգնության 6 բրիգադներ:
Միջադեպի հետ կապված՝ ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Ջեբ Բուշը չեղյալ է հայտարարել իր նախընտրական ելույթը: