Իտալիայի եկեղեցիներից մեկում բջջային հեռախոսների «խլացուցիչ» է տեղադրվել
Նեապոլի եկեղեցիներից մեկում քահանան «խլացուցիչ» է տեղադրել` բջջային հեռախոսների ազդանշանները չեզոքացնելու համար:
Դոն Միկելե Մադոննան հայտարարել է, որ այլեւս չի պատրաստվում հավատացյալներին խնդրել եկեղեցում անջատել բջջային հեռախոսները:
Ավելի ուշ պարզվել է, որ «խլացուցիչ» սարքը նաեւ արգելափակում է հարեւան ավտոկայանատեղիում գտնվող վճարման սարքավորման աշխատանքը: