Մեկ մարդ մահացել է և ևս մեկը՝ վիրավորվել կանադական Սալմոն-Արմ քաղաքում գործող եկեղեցում տեղի ունեցած հրաձգության հետևանքով։
Ինչպես հայտնել է CTV հեռուստաալիքը, դեպքը տեղի է ունեցել կիրակի, առավոտյան տեղի ժամանակով ժամը 10։30-ին։ Հրազենով զինված 25-ամյա տղամարդը մտել է եկեղեցի և կրակ բացել 2 քաղաքացու վրա։ Նրանցից մեկը մահացել է, մյուսը՝ վիրավորվել։
Հանցագործը ձերբակալվել է, նախնական տեղեկությունների համաձայն՝ հանցագործությունը կրոնական դրդապատճառներով չի կատարվել։
Ոստիկանությունը ձերբակալել է կրակողին։